Երբեմն բիզնեսի մեջ բավարարվածության և ուրախության ճանապարհն այն չէ, թե ինչ ես անում, այլ թե ինչ չես անում: Օրինակ՝ մտածիր, թե ինչ կպատահի, եթե դու հետևյալ 10 սովորույթները դադարեցնես:

1. ՄԵՂԱԴՐԵԼ
Մարդիկ սխալներ են գործում: Աշխատողները չեն արդարացնում Ձեր սպասելիքները, իսկ առաքողները չեն առաքում ժամանակին: Դուք մեղադրում եք նրանց Ձեր պրոբլեմների համար: Բայց թերևս Դուք էլ մեղադրելու տեղ ունեք: Միգուցե բավական չեք պատրաստել նրանց կամ չափից շատ եք պահանջել չափից շուտ:
Նեղության ու անհաջողության ժամանակ պատասխանատվություն վերցնելը զորացնող հատկություն ունի աշխատողների և թիմի վրա, որովհետև Դուք կենտրոնանում եք բաներն ավելի խելացի անելու վրա: Իսկ երբ գործերն ավելի խելացի ու լավ են ընթանում, Դուք էլ Ձեզ ավելի լավ եք զգում:
2. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ
Ձեզ ոչ ոք չի սիրում Ձեր հագուստի, մեքենայի, պաշտոնի, ունեցվածքի կամ նվաճումների համար: Դրանք բոլորը բաներ են: Մարդիկ կարող է սիրեն Ձեր ունեցածը, բայց դա չի նշանակում նրանք սիրում են Ձեզ: Մակերեսորեն Ձեզ կսիրեն Ձեր ունեցվածքի համար, բայց մակերեսայնորեն նշանակում է անէականորեն: Իսկ ո՞ւմ է պետք այն հարաբերությունը, որոնք ըստ էության չեն:
Իրական ու արժեքի հիման վրա ստեղծված հարաբերությունները Ձեզ ուրախություն կբերեն, իսկ իրական ու էական հարաբերությունները ձևավորվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դադարում եք մարդկանց տպավորել և սկսում եք փորձել ներկայանալ այն, ինչ որ կաք: Առանց ավելորդ տպավորությունների:
3. ԿԱՌՉԵԼ
Երբ մի բանից վախենում եք կամ անապահով զգում, Դուք սկսում եք պինդ բռնվել Ձեր իմացածից, թեև Դուք գիտեք, որ այն, ինչ գիտեք, այնքան էլ լավ չէ Ձեզ համար: Վախի կամ անապահովության բացակայությունը նույնպես երջանկություն չէ: Մի՛ կառչեք Ձեր իմացածից, երբ գիտեք, որ այն այնքան էլ լավ չէ Ձեզ համար: Թողեք այն, երբ հարկ է, և փորձեք նոր մոտեցումներ: Եթե նույնիսկ Դուք չհաջողեք, ապա միայն այն պատճառով, որ նոր բան փորձեցիք, Դուք Ձեզ լավ կզգաք:
4. Մի ընդհատեք
Ընդհատելը միայն անքաղաքավարություն չէ: Երբ դիմացինին ընդհատում ես, դրանով նրան ասում ես, որ չես լսում, որ հասկանաս, այլ լսում ես, որ որոշես, թե ինչ ես ասելու:
Ուզո՞ւմ եք, որ մարդիկ սիրեն Ձեզ: Լսեք, թե ինչ են ասում: Կենտրոնացեք նրանց ասածի վրա: Հարցեր տվեք: Դրանք կօգնեն, որ ավելի լավ հասկանաք դիմացինի ասածը:
Նրանք կսիրեն Ձեզ, իսկ Ձեզ դուր կգա սիրված լինելու զգացումը:
5. Մի նվնվացեք
Նվնվալը միշտ բարդացնում է իրավիճակը, քանի որ Ձեր խոսքերն իշխանություն ունեն Ձեր վրա: Երբ գործը վատ է գնում, նվնվալու և բողոքելու փոխարեն ջանք թափեք իրավիճակը շտկելու:
Մի կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչն է սխալ, այլ թե Դուք ինչպես կշտկեիք իրավիճակը: Ձեր ընկերներին էլ նույն խրատը տվեք: Ընկերը ընկերոջ բողոքն ու նվնվոցը լսելու համար չէ միայն, այլ նաև օգնելու բարելավելու ընկերոջ կյանքը:
6. Մի իշխեք
Հասկացանք, որ Դուք ղեկավարն եք: Բայց Դուք կարող եք վերահսկել ու իշխել միայն Ձեզ: Իշխող վերահսկումը երկար չի գնա: Այն հաճախ պահանջում է ուժի գործադրում, վախ, անհարկի հեղինակություն կամ որոշակի աստիճանի ճնշում: Սրանցից ոչ մեկր Ձեզ չի թողնի, որ լավ զգաք:
Այնպիսի մարդկանց գտեք, որ ուզում են Ձեզ հետ այնտեղ գնալ, ուր Դուք եք ուզում հասցնել ձեր ընկերությունը: Նրանք ավելի շատ կաշխատեն, ավելի շատ հաճույք կստանան գործից և ավելի լավ հարաբերություններ կստեղծեն գործնական և անհատական հողի վրա:
7. Մի քննադատեք չափից շատ
Թերևս Դուք ավելի կրթված եք ու ավելի փորձառություն ունեք, բայց դա Ձեզ չի դարձնում ավելի իմաստուն, ավելի լավ ու ավելի խելացի: Դուք՝ որպես գործիչ, կառավարիչ, անզուգական չեք, այլ այս ամենը Ձեզ միայն դարձնում են այն, ինչ որ եք:
Ամեն մարդ տարբեր է՝ ոչ թե լավ կամ վատ, այլ պարզապես տարբեր: ԳՆԱՀԱՏԻՐ այդ տարբերությունը, այլ ոչ թե թերությունները և Դուք Ձեզ, ընկերներիդ ու գործդ կտեսնես ավելի լուսավոր բարձրունքում:
8. Չափից շատ մի քարոզեք
Զգո՛ւյշ եղեք: Չափից շատ քարոզելն էլ քննադատության պես մի բան է: Իսկ այդտեղից մինչև դատել ընդամենը մի քայլ է:
Երբ շատ եք բարձրանում, սկսում եք մարդկանց վերևից նայել ու Ձեզ թվում է, թե Դուք ամեն ինչ գիտեք բոլորի մասին: Այնուհետև սկսում եք մարդկանց գլխին քարոզներ կարդալ ավարտաճառերի տեսքով, այլ ոչ թե մտքի խորությամբ: Այդ ժամանակ մարդիկ կսկսեն Ձեզ լսել, բայց ականջ չեն դնի:
9. Մի լռվեք անցյալի վրա, երբ դասը սովորել եք
Անցյալը շատ արժեքավոր է: Սովորեք անցյալի սխալներից, սովորեք ուրիշի սխալներից ու անցեք առաջ: Բայց սա կախված է նպատակի վրա Ձեր կենտրոնանալու կարողության աստիճանից:
Անցյալն ընդամենը ուսուցանելու համար է: Այն չի բնութագրում Ձեր ներկան, եթե Դուք ճիշտ դաս եք քաղում անցյալից ու անցնում առաջ՝ կերտելու Ձեր ապագան: Պարզապես տեսեք՝ ինչն էր սխալ և թե Դուք ինչ կարող եք անել, որ հաջորդ անգամ այդ սխալը չկրկնվի:
10. Մի վախեցեք
Բոլորս ինչ-որ բանից միշտ վախենում ենք: Հետևաբար, հաճախ տատանվում ենք վճռական որոշումներ կայացնելուց: Շաբաթներն ու տարիներն անցնում են, իսկ մեր երազները մնում անկատար:
Մի թողեք, որ վախը հետ պահի Ձեզ Ձեր բարի նպատակներից: Մի թողեք, որ Ձեր երազանքներն անկատար մնան: Ինչ բարի նպատակ որ ունեք, սկսեք ի կատար ածել այսօր: Ձեր վախը մի կողմ դրեք ու սկսեք այսօր: Հակառակ դեպքում այսօըը կգնա, ու վաղը կգա, իսկ այսօրը կգնա հավիտյան: Հիշե՛ք՝ բիզնես սկսելու համար քաջություն է պահանջվում: Այս օրը, որ դու ունես քո ամենաթանկ ակտիվներից մեկն է:
Սկսիր այսօր քո հողի վրա: Շինեք Ձեր տունը, կերտեք Ձեր պատմությունը և կզգաք ի վերուստ եկած օրհնությունը:
Գործարարական ոգին միշտ վառ է եղել Հայոց մեջ: Թափ տվեք այն այսօր, սրբեք հուսահատության փոշուց, աշխատացրեք այն այստեղ ու կառուցեք Հայկական երազը Ձեր, Ձեր Ծնողների, Զավակների ու Ընկերներիդ համար:
Այս հոդվածը մասամբ հարմարեցվել էր Ամերիկյան թղթակից Ջեֆֆ Հադենի գաղափարներին:
Արմեն Հարեյան «Hareyan Publishing Corporation»-ի հիմնադիր, տնօրեն 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել